Արցախ հասցված սահմանափակ հումանիտար բեռի մեջ նաև 31 պարկ արևածաղկի սերմ է եղել![]() 9 մարտի 2023 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Արցախի բերված սահմանափակ հումանիտար բեռը, որը կազմված էր առաջնային անհրաժեշտության պարենամթերքից, պարունակել է նաև 31 պարկ արևածաղկի բոված սերմ։ Այդ մասին հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա ասել է, որ այն անհատները կամ տնտեսվարողները, ովքեր նման ծանր պայմաններում անօրինական ճանապարհներով, խաբեությամբ ու բոլորիս դժբախտության ֆոնին հարստանում են, պետք է հասարակության շրջանում պարսավանքի ու արհամարհանքի արժանանան, հայտնում է ԱՀ Տեղեկատվական շտաբը։ «Շուրջ երեք ամիս է՝ շրջափակված Արցախում հումանիտար բեռները տեղ են հասնում մեծ դժվարությամբ, ուժերի գերլարման և ծանր բանակցությունների արդյունքում: Այս ընթացքում պետական մարմինների և ռուս խաղաղապահների միջև համագործակցության շնորհիվ հանրապետություն են հասնում քիչ քանակության առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք խիստ անհրաժեշտ են բնակչության կենսապահովման նվազագույն կարիքները բավարարելու համար: Թե որ տնտեսվարողը կամ անհատն է փորձել օգուտ քաղել ստեղծված իրավիճակից՝ կենսական նշանակության ապրանքը չարամտորեն փոխարինելով արևածաղկի սերմով, պարզ կլինի համապատասխան մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում: Բայց անկախ տեղի ունեցածի հանդեպ իրավական գնահատականից, շատ կարևոր և հիասթափեցնող է հարցի բարոյական կողմը: Այն անհատները կամ տնտեսվարողները, ովքեր նման ծանր պայմաններում անօրինական ճանապարհներով, խաբեությամբ ու բոլորիս դժբախտության ֆոնին հարստանում են, պետք է հասարակության շրջանում պարսավանքի ու արհամարհանքի արժանանան: Մանրածախ ապրանքների իրացման հետ կապված նոր կարգավորումներին զուգահեռ ուժեղացվելու են նաև ապրանքների անօրինական շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող ջանքերը և այսուհետ յուրաքանչյուր այդպիսի դեպք հանրայնացվելու է»,– հայտարարել է Արցախի պետնախարարը։ ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ ![]() ![]() Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |