Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել։

Ադրբեջանցի զինվորականները 2021-ի մայիսի 12-ից ներխուժել են ՀՀ տարածք և ամրապնդվել Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը խաթարել է բնականոն կյանքը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---