Փրայս․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հրատապ հարց է` տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է10 մարտի 2023 - 11:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հրատապ հարց է, քանի որ տարածաշրջանում իրավիճակը շատ փխրուն է: Լրագրողը հիշատակել է ԱՄՆ հետախուզության զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածություն է կանխատեսվում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում: Փրայսին հարց է ուղղվել, թե որքանո՞վ է այդ զեկույցը հրատապություն հաղորդում տարածաշրջանում խաղաղություն բերելու Վաշինգտոնի ջանքերին, գրում է Արմենպրեսը։ «Այս հարցի հետ կապված միշտ էլ եղել է հրատապություն… Հրատապություն եղել է, քանի որ սա փխրուն իրավիճակ է: Սա մի իրավիճակ է, որը մեծ հակում ունի՝ վերածվելու բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Եվ դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ», - ասել է Փրայսը: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը կաջակցի կողմերի դիվանագիտական ջանքերին: «Մենք կշարունակենք դա անել՝ երկկողմանի աշխատելով այս երկրների հետ, եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության և դիվանագիտության նրանց սեփական ջանքերին, ինչպես նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով՝ օգնելու այդ երկրներին, որ իրենք դիվանագիտություն վարեն և հասնեն համաձայնությունների, ինչը, հուսով ենք, կկարողանան անել», - եզրափակել է Փրայսը։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս Բոնոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս։ Հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել՝ Բոնոն ասել է, որ այս գործընթացում իրենց դերը միջնորդությունը չէ: Photo. AP Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին |