Վարդանյան. Արցախի շրջափակումը ցույց տվեց՝ սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը

Վարդանյան. Արցախի շրջափակումը ցույց տվեց՝ սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը

PanARMENIAN.Net - ԱՀ նախկին պետնախարար, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը Երևանում ընթացող առաջին համահայկական քաղաքացիական համաժողովում իր առցանց ելյութում նշել է, որ Արցախի շրջափակումը կարևոր մի բան ցույց տվեց՝ «սուտ է, որ հայը միայն մտածում է՝ ինչպես լցնի իր փորը»։

«Հայն ունի մեծ պահանջ՝ ունենալ քննարկումներ գաղափարների շուրջ»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Վարդանյանն ընդգծել է, որ գաղափարը շատ կարևոր է, առանց գաղափարի ոչ մի բան չի ստացվի, առանց գաղափարների շուրջ միավորվելու, գաղափարն իսկապես դարձնելու էական խորքային արմատ, ոչ մի բան չի ստացվելու։

«Այսօր ունենք լուրջ մարտահրավերներ. եթե արագ չկարողանանք մեր մեջ ուժ գտնել ու հասկանալ, որ առանց գաղափարի, արժեքների, առանց առաջնորդների, որոնք իսկապես իրականացնում են ոչ թե ղեկավարման դերը, այլ դառնում առաջնորդ, որոնք իրենց հետևից տանում են ազգը, ոչ մի բան չի փոխվելու»,- ասել է նա։

Նա նշել է, որ եթե չհասկանանք, որ գաղափարն է հայ ազգին թույլ տվել հազարավոր տարիներ ոչ միայն ապրել ու աշխատել, այլև ստեղծագործել, մենք որևէ բանի չենք կարող հասնել։

«Միակ ճաապարհը, որ կարող ենք անցնել՝ միավորվել գաղափարի շուրջ, հասկանալ, որ ունենք պատասխանատվություն մեր զոհված զինվորների առաջ, մեր անցյալ սերունդի առաջ, մեր երեխաների ապագայի համար, որ մենք իրենց պետք է փոխանցնենք ոչ միայն տներ, մեքենաներ, այլ արժանապատիվ հայկական, ազգային արժեքներով լի կյանք, որն իրենք կապրեն երջանիկ, անկախ, վստահ իրենց նպատակին»,- ասել է Վարդանյանը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---