Քերոբյան․ Մեկ տարում մոտ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել ՀՀ

Քերոբյան․ Մեկ տարում մոտ 2000 հայթեք ընկերություն է տեղափոխվել ՀՀ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի իրավիճակի և պատժամիջոցների հետևանքով վերջին 1 տարում Հայաստան է տեղափոխվել բարձր տեխնոլոգիաների (մեծ մասը՝ ծրագրավորման) մոտ 2000 ընկերություն։ Նրանք հիմնականում Ռուսաստանից են։ Այդ մասին Երևանում անցկացվող DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա համաժողովին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով, մոտ 50 հազար ծրագրավորող ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ մասնագետ է տեղափոխվել Հայաստան։ Քերոբյանը շեշտել է դա ցույց է տալիս, որ Հայաստանում գործող բաց տնտեսության մոդելը թույլ է տալիս ներգրավել բարձր տեխնոլոգիաներ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարի պնդմամբ` ռուսական ընկերությունները և մասնագետներն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ ու մասնագիտական գիտելիքներ են բերել։

Քերոբյանն ընդգծել է, որ կառավարությունը մի շարք օժանդակ միջոցներ է ձեռնարկում բիզնեսի արդիականացման համար։ Ծրագրերից մեկը նոր սարքավորումների ձեռքբերման համար վարկերի տոկոսների սուբսիդավորումն է, մյուսը հրավիրված բարձրակարգ մասնագետների աշխատավարձի մասնակի սուբսիդավորումը։ Առաջին ծրագրով բիզնեսից արդեն ստացվել է ավելի քան 1200 հայտ, երկրորդ ծրագրով մոտ 300։

Նա հավելել է, որ առաջիկայում կսկսի գործել նաև երրորդ բաղադրիչը` բիզնես գործընթացների թվայնացման ծախսերի սուբսիդավորումը։

Քերոբյանը հավելել է, որ բոլոր այդ նախագծերը կօգնեն ընկերություններին բարձրացնել արտադրողականությունը, ինչը նշանակում է, որ դրանք մրցունակ կդառնան արտասահմանում։

Նա շեշտել է` որքան էլ անսպասելի հնչի, թվայնացումը Հայաստանում անհրաժեշտ է նաև արտասահմանյան ընկերություններին. նրանց, ինչպես և մյուս ձեռնարկությունների համար, հնարավոր է սուբսիդիաներ ստանալ թվային համակարգերի ներդրման, ինչպես նաև այդ ոլորտում համապատասխան խորհրդականներ ներգրավելու համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---