Վրաստանի խորհրդարանը դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին

Վրաստանի խորհրդարանը դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծին

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ դեմ է քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որի ընդունումն առաջին ընթերցմամբ զանգվածային ցույցերի և հանրահավաքների պատճառ էր դարձել։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և իրենց շարքերը լքած, հակաարևմտյան շարժում ձևավորած, բայց իրենց արբանյակ համարվող «Ժողովրդի ուժը» շարժումը մարտի 9-ին հայտարարել էին օրինագիծը հետ կանչելու մասին, ինչն իրագործելու նպատակով էլ խորհրդարանը դեմ է քվեարկել օրինագծին։ Բողոքի ակցիաների կազմակերպիչներն ի պատասխան հայտարարել են ցույցերն ու հանրահավաքները դադարեցնելու մասին, գրում է Sputnik-georgia-ն։

Ավելի վաղ իշխող ուժի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ օրենքի նախագիծը հասարակության շրջանում տարաձայնություններ է հարուցել, քանի որ, իրենց խոսքով, «ստի մեքենան կարողացել է օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածի»։

Թբիլիսիի կենտրոնում մի քանի օր ցույցեր և հանրահավաքներ էին ընթանում, որոնք սկսվել են Վրաստանի խորհրդարանի կողմից մարտի 7-ին «Օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո։ Ոստիկանությունը ցրել է ցույցերը ուժի կիրառմամբ՝ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ են օգտագործվել, հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել։

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---