Նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները» կատարել է իր մեկնարկային չվերթը՝ Մոսկվա

Նոր ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները» կատարել է իր մեկնարկային չվերթը՝ Մոսկվա

PanARMENIAN.Net - Հայկական շուկա է մուտք գործել նոր ավիափոխադրող՝«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը, որը մարտի 11-ին կատարել է իր առաջին չվերթը։

Airbus A321-200 օդանավով իրականացվել է Երևան- Մոսկվա- Երևան երթուղով չվերթը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 5 անգամ՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան, հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Մարտի 13-ից կմեկնարկեն նաև Երևան-Սոչի-Երևան (յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ), իսկ մարտի 19-ից՝ Երևան-Սամարա-Երևան (յուրաքանչյուր կիրակի) երթուղով չվերթերը:

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---