«Օսկարում» լավագույն ֆիլմ է ճանաչվել է «Ամեն ինչ, ամենուր և միանգամից»-ը![]() 13 մարտի 2023 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար» կինոմրցանակի հանձնման 95-րդ արարողությունը։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմը։ Ֆիլմը 7 արձանիկ է ստացել՝ այդ թվում լավագույն մոնտաժի և լավագույն ռեժիսուրայի համար։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Միշել Յեոն «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարում դերակատարման համար: Չինական ծագումով մալազիացի դերասանուհին առաջ է անցել Քեյթ Բլանշեթից, որը համարվում էր հաղթողի ամենահավանական թեկնածուն: Երկրորդ պլանի լավագույն դերասան և դերասանուհի ճանաչված Կե Հյուի Կուանը և Ջեյմի Լի Քերտիսը մրցանակներին արժանացել են նույնպես «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: Լավագույն դերասանը Բրենդան Ֆրեյզերն է ռեժիսոր Դարեն Արանովսկու «Կետը» ֆիլմում դերի համար։ Սա Ֆրեյզերի մեծ վերադարձն է, որը «Մումիայի» և այլ ֆիլմերի աստղն էր 90-ականների վերջում, սակայն հաջորդ տարիներին փոքր դերեր է կատարել։ Արանովսկու առաջարկն ամեն ինչ փոխեց դերասանի կարիերայում։ Ֆրեյզերը նաև փոխել է արտաքինը «Կետում» նկարահանվելու համար՝ ֆիլմն «Օսկարի» է արժանացել լավագուըյն գրիմի և վարսահարդարման համար։ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» է արժանացել «Նավալնի» ֆիլմը, որի ռեժիսորն է կանադացի Դենիել Ռոերը։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել Գիլերմո դել Տորոյի «Պինոկիոն» ֆիլմը, իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմը։ «Ավատար. ջրի ուղին» ֆիլը մրցանակ է ստացել «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |