Քանանի․ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի թռիչքը սովորական երևույթ է

Քանանի․ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի թռիչքը սովորական երևույթ է

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին Թեհրանում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանի մոտ իրանական ռազմական օդանավի՝ մարտի 11-ին իրականացրած թռիչքը սովորական երևույթ է։

«Իրանի սահմանամերձ շրջանների դիտարկման ընթացքում մեր երկրի տարածքում նման թռիչքներ պարբերաբար իրականացվում են։ Նախկինում նման թռիչքներ ևս եղել են, և դրանում որևէ արտասովոր երևույթ չկա», - հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է «Ազատությունը» Fars գործակալության վրա հղումով։

«Ադրբեջանի հետ մենք հարաբերություններ ունենք նաև պաշտպանական ոլորտում, մեր դեսպանատունն այնտեղ ակտիվորեն աշխատում է, մենք այնտեղ ռազմական կցորդ ունենք։ Կարելի էր դիմել Իրանի դեսպանատուն՝ կցորդին, և տեղի կունենար մտքերի փոխանակություն, թյուրիմացությունից հնարավոր կլիներ խուսափել», - նշել է Քանանին։

Նա ընդգծել է. «Ադրբեջանական կառավարության կողմից Իրանի դեսպանի հրավիրումը ԱԳՆ մենք չենք կարող բարի նպատակներ հետապնդող քայլ որակել»։

Բաքվում Իրանի դեսպան Սայեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի ԱԳՆ էր հրավիրվել մարտի 11-ին, այն բանից հետո, երբ իրանական ռազմական օդանավը ընդհուպ մոտեցել էր Ադրբեջանի սահմանին։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---