Մարտի 15-ին Երևանում +23 կլինի, ամսի 16-ին ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի

Մարտի 15-ին Երևանում +23 կլինի, ամսի 16-ին ջերմաստիճանը 5-7 աստիճանով կնվազի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մարտի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 18-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վ արագությամբ, մարտի 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ:

Մարտի 16-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝ մարտի 14-15-ը, մարտի 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է անձրև: Մարտի 15-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +23 աստիճան, իսկ մարտի 16-ի ցերեկը՝ +15։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---