ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Ջերմուկ կայցելի![]() 14 մարտի 2023 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ջերմուկ կայցելի՝ ծանոթանալու անցած սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո ստեղծված սահմանային իրավիճակին։ 2022-ի ներխուժումից հետո ադրբեջանական զորքերը, ըստ պաշտոնական աղբյուրների, 4.5 կմ հեռավորության վրա են Ջերմուկից։ Վարչապետի աշխատակազմից այլ մանրամասներ չեն հաղորդել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցի մասին՝ տեղեկացնելով միայն, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի նախկին ղեկավարն օրվա ընթացքում ճեպազրույց կունենա լրագրողների հետ, գրում է «Ազատությունը»։ Ռասմուսենը, որն այժմ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահն է, Երևանում երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, երկուստեք կարևորվել են այդ ուղղությամբ շարունակական ջանքերը: ![]() ![]() «Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,-գրել է նա Նա կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը Խաչատրյանը նշել է, որ նման տեղեկություն չունի Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |