Մարտակերտում ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար է անցկացվել

Մարտակերտում ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար է անցկացվել

PanARMENIAN.Net - ԱՀ Մարտակերտ քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում կազմակերպվել է ազատ ոճի ըմբշամարտի մրցաշար` նվիրված հանուն հայրենիքի նահատակված ըմբիշների հիշատակին։

Մրցաշարի կազմակերպիչ Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ ըմբշամարտ մարզաձևից նման հուշամրցաշար առաջին անգամ է կազմակերպվել։

«Սա կարելի է ասել մեկնարկ է հետագայում նմանատիպ միջոցառումներ հաճախակի կազմակերպելու համար։ Հույս ունենք, որ ավանդույթ կդառնա և շարունակական բնույթ կկրի»,- ասել է նա, հայտնում է Արցախպրեսը։

Նրա խոսքով մարտի 11-ին տեղի ունեցած մրցաշարի նպատակը պատանի մարզիկների ներուժը բացահայտելն է հետագայում նրանց հնարավորություն ընձեռելով մասնակցելու ավելի մեծ մրցաշարերի՝ Հայաստանում , ինչպես նաև արտերկրում։

Ըմբշամարտի գլխավոր մարզիչ Արմեն Մուրադյանն ընդանուր առմամբ գոհ է իր թիմի ցուցաբերած արդյունքներից։ Մրցաշարում նրանք ներկայացրել են Ստեփանակերտը։

Մարզչի տեղեկատվությամբ մրցաշարին մասնակցել է մոտ 120 մարզիկ՝ Մարտակերտից, Մարտունուց, Ստեփանակերտից։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---