«Մեդլայն կլինիկի» փոխտնօրենը ևս կալանավորվել է

«Մեդլայն կլինիկի» փոխտնօրենը ևս կալանավորվել է

PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է «Մեդլայն կլինիկ» ԲԿ փոխտնօրեն, նախկինում ավագ բուժքույր Լիլյա Հովակիմյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Այդ մասին հայտնել են կոմիտեից, տեղեկացնում է Panorama.am-ը։

Հովակիմյանն ու ևս տասն անձ մեղադրվում են կորոնավիրուսի համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու համար։ Գործով ևս երկու անձ՝ նույն կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը ու Երևանի փոխքաղաքապետ, նախկինում առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը կալանավորված են։

Դատարանը խափանման այլընտրանքային միջոց՝ տնային կալանք է կիրառել «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ։

Գործի շրջանակում ձերբակալվել էր 11 անձ, Հակակոռուպցիոն կոմիտեն նրանցից չորսին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։

Նախաքննությամբ պարզվել է, որ «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119,005,000 դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---