Գերմանիայի կանցլերը՝ Ալիևին․ Մեզ համար կարևոր է, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի

Գերմանիայի կանցլերը՝ Ալիևին․ Մեզ համար կարևոր է, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորվի

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է՝ կարևոր է, որ բազմամյա հայ-ադրբեջանական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի։

Նա ասել է, որ Գերմանիային մտահոգում է անկայուն իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

«Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը տեղում երկարաժամկետ և կայուն հանգուցալուծում ստանա մոտակա ժամանակաշրջանում։ Խոսելով խաղաղ կարգավորման մասին՝ մենք նկատի ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովումը։ Միևնույն ժամանակ երկու երկրների բնակչության իրավունքներն ու ազատությունները պետք է պաշտպանված լինեն ըստ միջազգային իրավունքի։ Գերմանիան պատրաստ է աջակցել այդ հարցում»,- ասել է Շոլցը։

Մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։

«Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։

Photo. Reuters
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---