15 մարտի 2023 - 13:05 AMT
ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի հերքական ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներըմարտի 15-ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Վերջին օրերին հաճախակի են դարձել հրադադարի խախտումներն Ադրբեջանի ԶՈւ կողմից ինչպես Արցախում՝ շփման գծին, այնպես էլ Հայաստանի հետ սահմանին։