Պապիկյան․ ՀՀ սահմաններին կուտակում արձանագրված չէ, բայց աչալրջությունը չենք կորցնում

Պապիկյան․ ՀՀ սահմաններին կուտակում արձանագրված չէ, բայց աչալրջությունը չենք կորցնում

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Էսկալացիայի վտանգը երրբեք էլ չի դադարել, այդ մասին մշտապես հայտարարվել է։

«Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, ապա այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց մենք մեր աչալրջությունը չենք կորցնում։ Մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց սա չի նշանակում, որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի են»,- ընդգծել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանը դիմել օգնության՝ նախարարը պատասխանել է, որ անհարժեշտության դեպքում կդիմի։

«Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև մեր գործընկերներին։ Մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»,- ասել է նա։

Անդրադառնալով ԼՂ սահմանների շուրջ կուտակումների մասին խոսակցություններին՝ նա նշել է, որ ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, և ՌԴ խաղաղապահներն են դրա մասին ամեն օր հաղորդագրություն տարածում։

Մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։

«Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---