Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար օբյեկտիվ նախադրյալներ կան

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար օբյեկտիվ նախադրյալներ կան: Այդ մասին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կլոր սեղանի ժամանակ Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնում (ACNIS) հայտնել է դիվանագետ եւ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, հայերն ու թուրքերը չեն կարող հավերժ թշնամի մնալ: «Ներկայիս երկխոսությունը լավատեսության առիթ է տալիս, եւ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները կկարգավորվեն»,- նշել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով, չարժե մոռանալ, որ տարածաշրջանում ակտիվանում են Ռուսաստանն ու Թուրքիան: «Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստանը գործարքի չի գնա Ղարաբաղի հարցում»,- ընդգծել է հայ դիվանագետը:



Դավիթ Հովհաննիսյանը մասնակցել է Թուրք-հայկական համաձայնական հանձնաժողովի (TARC) աշխատանքին 2000-2003թթ.: Հանձնաժողովի աշխատանքը ձախողվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց եւ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց Թուրքիայի հրաժարվելու պատճառով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---