Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի

Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի

PanARMENIAN.Net - ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի երկու ամսով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել էր Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը, ինչի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։

Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով:

Ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին՝ օժանդակության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---