Գերժամանակակից սարքով ԱՆ փորձագիտական կենտրոնը սեղմ ժամկետում կբացահայտի թմրամիջոցի հետքերը

Գերժամանակակից սարքով ԱՆ փորձագիտական կենտրոնը սեղմ ժամկետում կբացահայտի թմրամիջոցի հետքերը

PanARMENIAN.Net - Կառավարության աջակցությամբ Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնը ձեռք է բերել ևս մեկ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան սարք։ Սարքի միջոցով Կենտրոնում կկատարվեն նոր հետազոտություններ ու փորձաքննություններ:

Գերժամանակակից այս սարքավորումը հնարավորություն կտա Կենտրոնի փորձագետներին հետազոտել և հայտնաբերել ցանկացած մակերևույթի վրա առկա թմրամիջոցի հետքերը՝ հագուստ, ցանկացած որակի թուղթ, նույնիսկ թղթադրամ։, հայտնում է Հանրային ռադիոն։

Սարքի մեծ հնարավորությունների շնորհիվ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել տեսանելի և անտեսանելի հետքերի հայտնաբերումը և դրանց որակումը որպես թմրամիջոց, ինչն էլ իր հերթին հետագայում կօգնի իրավապահ մարմիններին ապացուցել անձի շփումը՝ անմիջական կապը թմրամիջոցների հետ։

Ավելի վաղ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, որ նախարարությունը գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, այդ թվում՝ ստի դետեկտոր (պոլիգրաֆ)։ Ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է 3D ձևաչափով մոդելավորել դեպքի վայրը, իսկ մեկ այլ սարքով՝ փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտություն իրականացնել։

Նախարարությունը նաև 200 միավոր էլեկտրոնային հսկողության միջոցներ է ձեռք բերել, տնային կալանքի և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման նպատակով, որոնք նախատեսված են ձեռքին կամ ոտքին կրելու համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---