Պուտինն ու Ալիևը քննարկել են Հրվ. Կովկասում անվտանգության ապահովման գործնական միջոցները

Պուտինն ու Ալիևը քննարկել են Հրվ. Կովկասում անվտանգության ապահովման գործնական միջոցները

PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը մարտի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցները՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանում տրանսպորտային, լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման շուրջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում կարևորել էր ռուսական կողմից հասցեական արձագանքը: Քննարկվել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը:

 Ուշագրավ
«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ
---