ՌԴ ԱԳՆ․ ԼՂ համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու ՀՀ փորձերը մնում են նրա խղճին

ՌԴ ԱԳՆ․ ԼՂ համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու ՀՀ փորձերը մնում են նրա խղճին

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե ՌԴ-ն է ԼՂ բնակչության անվտանգության երաշխավորը, ասել է՝ ԼՂ համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու ՀՀ փորձերը մնում են վերջինիս խղճին։

«Հայաստանի ղեկավարության հայտարարությունները դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը ստանձնել են ԵՄ հովանու ներքո Պրահայում անցկացված գագաթնաժողովում։ Ուստի հայկական կողմի, նկատի ունեմ՝ Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ ՌԴ գլխավոր նպատակը խաղաղության և կայունության հասնելն է ու տարաձայնությունները հարթելը, սակայն դա կարող է անել միայն սեփական պատասխանատվության գոտում։

«Մեր երկրի բոլոր պարտավորությունները հստակ գրանցված են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Ուղղակի պետք է բացել այդ փաստաթուղթը և նայել, թե ինչ պարտավորություններ ունի մեր երկիրը, և ինչ չունի։ ՌԴ խաղաղապահներն անում են իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի թույլ չտան սրացում և կայունացնեն իրավիճակը։ Դա անում են իրենց պատասխանատվության գոտում»,- ասել է Զախարովան։

Փաշինյանը մարտի 16-ի կառավարության նիստում հայտարարել է, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և պետք է կատարի այդ դերակատարումը։ Նա մեջբերումներ է արել ԼՂ վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված դիմում-նամակից, ինչպես նաև ՌԴ Դաշնային խորհրդի 2020-ի նոյեմբերի 18 որոշումից։ Նա հավելել է, որ ՌԴ-ն այդպիսով պաշտոնապես արձանագրել է ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային սպանության հավանականությունը և ստանձնել ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորի դերակատարումը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---