Քերոբյան․ ՀՀ տեղափոխված 100,000-ից ավելի ռելոկանտի համար անշարժ գույքի որակը բավականին խնդրահարույց է17 մարտի 2023 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան համաժողովում ելույթում, անդրադառնալով կառուցապատման խնդիրներին, նշել է, որ ՀՀ տեղափոխված 100,000-ից ավելի ռելոկանտի համար անշարժ գույքի որակը բավականին խնդրահարույց է։ Նա հավելել է, որ իր հետ զրույցներում հաճախ է լսում, թե կարիք կա նոր քաղաքային միջավայր ձևավորել, որն ավելի հարմար կլիներ գլոբալ ձեռնարկատերերին և միջազգայի շուկաներում աշխատող «տաղանդավոր մարդկանց» համար, գրում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ տնտեսության արդիականացման ծրագրի ներքո կառուցապատող ընկերությունները թարմացրել են իրենց սարքավորումները և հոսքագծերը: «15.8 մլրդ դրամի 322 պայմանագրով շինարարական ընկերությունները սարքավորումներ են ձեռք բերել, որը տնտեսության արդիականացման ծրագրի ընդհանուր պորտֆելի 21.6 %-ն է կազմում»,-հայտարարել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ պետությունը հիպոթեկային վարկերի սուբսիդավորման միջոցով աջակցում է կառուցապատողներին, որի շրջանակում 2022-ին 40 մլրդ դրամի վարկային տոկոսների սուբսիդավորում է իրականացվել: Նա նաև հայտարարել է, թե Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով կառուցել շենքերը: «Վերջին աշխարաքաղաքական, բնապահպանական և սեյսմիկ իրադարձությունները մեզ հանգեցնում են այն խորը համոզմանը, որ մենք բոլորս միասին պետք է էապես փոխենք աշխատանքների ստանդարտները՝ անցում կատարելով ավելի բարձր չափորոշիչների, քանի որ ռիսկերը և պահանջներն էապես փոխվել են»,-ասել է նախարարը: Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետՍարհատ Պետրոսյանըֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանում կառուցվելիք 35 և 39 հարկանի շենքերիգովազդին՝ նշելով, որպետք է օր առաջ կանգնեցնել այս ընթացքը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |