Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ մասին հայտարարել է իր հրավիրած արտահերթ խորհրդակցության ժամանկ։

Նա հայտարարել է, որ շարունակելու է լինել քաղաքական թիմի հետ, աշխատել պետության կայացման ու զարգացման ուղղությամբ։

Նա նշել է, որ Երևանի ավագանու քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հաստատում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով էլ գլխավորելու է նախընտրական ցուցակը։ Նա հույս է հայտնել, որ ընտրություններում ՔՊ-ն կստանա երևանցիների վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակելու ծրագրերը։

Սարգսյանը նշել է, որ քաղաքապետի պաշտոնը ստանձնել է բարդ ժամանաշրջանում՝ բարդ էր և քաղաքական վիճակը և քաղաքային խնդիրները։

«Այժմ, երբ ավագանու ընտրությունները բավականին մոտ են, իսկ կառավարության և քաղաքապետարանի միջև համագործակցությունը բավականին լավ է, խոչընդոտներ չունենք, ուզում եմ հայտնել իմ հրաժարականի մասին՝ միաժամանակ հայտնելով, որ շարունակելու եմ լինել քաղաքական թիմի հետ»,- ասել է Սարգսյանը։

Ավինյանը շնորհակալություն է հայտնել Սարգսյանին որպես քաղաքապետ իր կատարած աշխատանքի համար։

Հրաչյա Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերը մի քանի օր է շրջանառվում էին։

Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ է ընտրվել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021-ի դեկտեմբերի 22-ին՝ ավագանու քվեարկությամբ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---