Փաշինյանն ու Տասմագամբետովն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

Փաշինյանն ու Տասմագամբետովն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին՝ անդրադարձ է եղել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և ՀԱՊԿ հավաքական պաշտպանության մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Տասմագամբետովը հանդիպումներ է ունեցել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով եղել է Ջերմուկում, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Տասմագամբետովը եղել է Ջերմուկի այն վայրերում, որոնք տուժել են 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---