«Հայրենիք» կուսակցությունն ակտիվորեն ներգրավվելու է առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին

«Հայրենիք» կուսակցությունն  ակտիվորեն ներգրավվելու է առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որտեղ վերահաստատվել է կուսակցության դիրքորոշումը՝ ակտիվորեն ներգրավվել առաջիկայում սպասվող ընտրական գործընթացներին։ Որոշվել է այդ նպատակով նախաձեռնել խորհրդակցությունների շարք՝ մասնակցության վերջնական ձևաչափը հստակեցնելու համար։

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ելույթում, խոսելով Երևանի քաղաքապետի հրաժարականի մասին, նշել է, որ այդ փաստը ենթադրել է տալիս, որ օրվա իշխանությունը փորձելու է պատեհ պահն օգտագործել և արտահերթ ընտրությունների միջոցով վերարտադրվելու ևս մեկ փորձ կատարել՝ աշխարհին և մեր հանրությանը համոզելու՝ իբրև, թե ինքը վայելում է Հայաստանի հանրության վստահությունն ու գործում է նրանց անունից։

Արթուր Վանեցյանը համոզմունք է հայտնել, որ իրականում իշխանությունը չունի հանրային վստահություն։

Նա նշել է նաև, որ Հայաստանի ներսում և սահմաններից դուրս ծավալվում են ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի և նրա առանձին հատվածների անվտանգությանը, բարեկեցությանն ու զարգացման հեռանկարներին, ուստի հարցերի այս շրջանակի նկատմամբ «Հայրենիք» կուսակցությունը չի կարող անտարբեր մնալ։

Անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող գործընթացներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է միայն բոլոր խնդիրներին հավասարակշռված և արդարացի լուծում տալու պարագայում, հետևաբար ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնություն ունենալու ցանկացած փորձ, որը կանտեսի Արցախի հիմնախնդիրն ու արցախահայության կենսական շահերը՝ այդ թվում ինքնորոշման իրավունքը, դատապարտված է ձախողման և չի կարող երաշխավորել հարատև խաղաղություն։

Խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև կուսակցաշինական աշխատանքներին, առաջիկա անելիքներին, հանրության հետ շփումներին, ինչպես նաև կուսակցության երիտասարդական թևի ակտիվացմանը և առաջիկայում մեկնարկելիք «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրին։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ մասին հայտարարել է մարտի 17-ին իր հրավիրած արտահերթ խորհրդակցության ժամանկ։ Նա նշել է, որ Երևանի ավագանու քաղաքապետի ընտրություններին ընդառաջ հաստատում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, ով էլ գլխավորելու է նախընտրական ցուցակը։ Նա հույս է հայտնել, որ ընտրություններում ՔՊ-ն կստանա երևանցիների վստահության քվեն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---