Brunette-ի Future Lover-ն արդեն 1 մլն-ից ավելի դիտում ունի «Եվրատեսիլի» YouTube-ում

Brunette-ի Future Lover-ն արդեն 1 մլն-ից ավելի դիտում ունի «Եվրատեսիլի» YouTube-ում

PanARMENIAN.Net - Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» ներկայացնող երգչուհի Brunette-ի Future Lover երգը արդեն 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել մրցույթի պաշտոնական ալիքում, թեև հրապարակվել է 2 օր առաջ։

«Future Lover-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգը նրա մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- ավելի վաղ ասել էր Brunette-ը։

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը նշել էր, որ երկրորդ տարին անընդմեջ Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի երիտասարդ և տաղանդավոր հեղինակ-կատարողներին ներկայանալ աշխարհի ամենամեծ բեմերից մեկում՝ «Եվրատեսիլ» երգի մրցույթում:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Brunette-ը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---