ԱԺ խոսնակը՝ Վորոբյովին․ Լաչինի խնդրով գործուն քայլեր ենք ակնկալում առաջին հերթին Ռուսաստանից18 մարտի 2023 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ հանդիպմանն ասել է, որ հայկական կողմը Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդրով գործուն քայլեր է ակնկալում առաջին հերթին Ռուսաստանից։ Վորոբյովը Հայաստանում է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի շրջանակում: Անդրադառնալով պաշտոնական Բաքվի գործողություններին՝ ԱԺ նախագահը նշել է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի գլխին կախված հումանիտար աղետի վտանգը կանխելու նպատակով Լաչինի միջանցքով բնականոն տեղաշարժը վերականգնելու ջանքերի պահանջվածության համատեքստում հատուկ նշեմ, որ մենք գործուն քայլեր եւ հասցեական հայտարարություններ ենք ակնկալում մեր միջազգային գործընկերներից և առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնությունից, որի խաղաղապահ զորակազմը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում»: Առանձնակի կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջև ակտիվ փոխգործակցությունը, ընդգծվել միջխորհրդարանական և միջկառավարական հանձնաժողովների նիստերի անցկացման կարևորությունը: «Հուսով եմ, որ երեկվա նիստն արդյունավետ էր, և դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեկ օր առաջ անցկացված նիստին եւ դրա շրջանակում Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջև համագործակցության հուշագրի ստորագրմանը: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |