Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում20 մարտի 2023 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը Հայաստանում բիզնեսների զարգացման, գործարար կապերի ստեղծման, համագործակցության ավելի մեծ հնարավորությունների և նոր հեռանկարների ստեղծման նպատակով մարտի 23-ին կմեկնարկի Acba Business Club-ի գործունեությունը։ Acba Business Club-ի մեկնարկի հատուկ հյուրն արհեստական բանականության ոլորտի առաջատար ABBYY ընկերության հիմնադիր, Band of Angels ներդրողների խմբի անդամ Դավիթ Յանն է, ով բանախոսելու է «Ինչպե՞ս հաջողել բիզնեսում. նպատակասլացություն, թե՞ համառություն» թեմայով։ Այնուհետև կկայանա «Բիզնես համայնքի դերն ու կարևորությունը» թեմայով պանելային քննարկում։ Միջոցառմանը մասնակցելու հայտը կարելի է ներկայացնել կայքում։ Acba Business Club-ի մեկնարկի միջոցառումը լավ հնարավորություն է նոր գործարար կապեր հաստատելու և գործընկերների ցանցն ընդլայնելու համար։ Դառնալով Acba Business Club-ի անդամ՝ ընկերությունների ղեկավարները կկարողանան ներկա գտնվել ակումբի կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների, ինչպիսիք են միջազգային բիզնես իրադարձություններին ու բիզնեսի վերաբերյալ ակտուալ քննարկումներին մասնակցելը, արտերկրից հրավիրված պրոֆեսիոնալ խոսնակների բանախոսություններն ուկնդրելու հնարավորությունը, ակումբի գործընկեր կազմակերպություններից հատուկ պայմաններով ՏՏ, մարքեթինգային, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև խորհրդատվական ընկերությունների ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը, բազմաթիվ այլ առավելություններ։ Ակումբին անդամակցելու, առաջիկա միջոցառումներին, ինչպես նաև գործընկերների հատուկ առաջարկներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |