Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները կրակել են Արցախի Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ չկան։

Մարտի 19-ին` ժամը 14:15-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով։ Մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

Դեպքի մասին հաղորդագրությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---