Սիմոնայն․ Այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ը պետք է անի, չի անում՝ ցույց տալով իր բացակայությունը20 մարտի 2023 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀԱՊԿ-ի դերակատարմանը տարածաշրջանում, ասել է, որ վարչապետի՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս տարածաշրջանից» արտահայտությունը նշանակում է, որ այն գործողությունները, որոնք ՀԱՊԿ-ը պետք է անի՝ չի անում։ «Դրանով ՀԱՊԿ-ը ցույց է տալիս իր բացակայությունը», - ասել է ԱԺ նախագահը, գրում է Aysor.am-ը։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի այցին՝ Սիմոնյանն ասել է, որ այն չի նշանակում, թե ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս չի գալիս։ «Որ եկել ա՝ ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ, որ եկավ, ի՞նչ փոխվեց», - ասել է ԱԺ խոսնակը։ Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, իր քայլերն անում է. «Չկա որևէ քայլ, որի համար ՀԱՊԿ անդամ լինելը մեզ խոչընդոտում է։ Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները ՀՀ-ի համար բավարար չեն, և ՀԱՊԿ քարտուղարի այցելությունը, այսպես ասած՝ տեսական մասն ապահովելը, չգիտեմ, թե որքանով բավարար կլինի որևիցե հողի վրա բան կանգնեցնելու համար», - ասել է նա։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն աշխատանքային այցով եղել է Ջերմուկում, մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Տասմագամբետովը եղել է Ջերմուկի այն վայրերում, որոնք տուժել են 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով: Տասմագամբետովը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |