Սիմոնյանին հարցրել են՝ արդյո՞ք Պուտինին կձերբակալեն ՀՀ այցելելու դեպքում, եթե ՀՀ-ն վավերացնի Հռոմի ստատուտը![]() 20 մարտի 2023 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ճեպազրույցում, անդրադառնալով առաջիկայում Հռոմի ստատուտին միանալու վավերացմանը ՀՀ-ում, լրագրողները հարցրել են, թե այդ դեպքում ինչ գործողությունների կդիմի ՀՀ իշխանությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի դեպքում, որին ձերբակալելու օրդեր է տվել Հաագայի դատարանը։ Լրագրողը նշել է, որ ՀՀ ՍԴ-ն դիտարկելու է այդ հարցը Հռոմի ստատուտի վերաբերյալ, եթե դա վավերացվի ու ՌԴ նախագահը ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ-ի նիստերից մեկի շրջանակում ժամանի ՀՀ, մեր քաղաքական ղեկավարությունն ի՞նչ գործողություն կանի։ Սիմոնյանը պատասխանել է, որ իրագործումը չի պատկերացնում, գրում է «Առավոտը։ Նա հավելել է, որ այդ ստատուսը դեռ պետք է գա ԱԺ, հետո Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի։ «Ես պրակտիկայում չեմ պատկերացնում՝ ինչպիսի գործողություններ պետք է անի երկիրը, բայց կարծում եմ, որ այն իրավական և քաղաքական գնահատականով է շատ ավելի ծանրակշիռ, քան կոնկրետ գործողությունների մասով…Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում: Դա շատ ավելի քաղաքական, միգուցե պատմական գնահատական է»,-ասել է նա: Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998-ին՝ Հռոմի ստատուտի հիման վրա։ Այն չի հանդիսանում ՄԱԿ-ի մաս և հաշվետու է այն երկրներին, որոնք վավերացրել են ստատուտը։ ՌԴ-ն ստորագրել է փաստաթուղթը, սակայն չի վավերացրել, ԱՄՆ-ն ստորագրել է, հետո է հետ է կանչել ստորագրությունը, Չինաստանը չի ստորագրել։ 2016-ին կարգադրություն է ստորագրել, որով ՌԴ-ն չի դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։ ![]() ![]() «Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,-գրել է նա Նա կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը Խաչատրյանը նշել է, որ նման տեղեկություն չունի Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |