ԱԺ խոսնակ․ ՌԴ-ն մնում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների հիմնական միջնորդը20 մարտի 2023 - 18:06 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական միջնորդը։ Նրա խոսքով` Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումն իրականացվում է տարբեր խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի միջնորդությամբ, որը մնում է հիմնական միջնորդը, գրում է Sputnik Արմենիան։ «Հիմնական գործողը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց նախաձեռնություններ կան նաև ԱՄՆ-ի կողմից, դրանք բավականին ակտիվ են։ Ինչպես նաև Ֆրանսիայի կողմից»,– ասել է Սիմոնյանը։ Մոսկվայում բանակցություններ են ընթանում ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների միջև։ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որը Բաքուն չի խախտել․ այն է՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտում, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, հայ ռազմագերիների պահում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը խոչընդոտում։ Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | Արցախում էթնիկ զտում իրականացրած Բաքուն նեղսրտել է ՀՀ ԱԳՆ որակումներից Ըստ Հաջիզադեի, դա հարձակում չի եղել Լեռնային Ղարաբաղի վրա Արցախի նախկին ու ներկա ՄԻՊ–երը հայցով դիմել են Միջազգային քրեական դատարան Նրանց ներկայացնում են միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան Նախարար․ Արևմտյան Նեղոսի տենդի դեպքերի զգալի նվազում կա Նա նաև հայտնել է, որ կարմրուկի տեղական բոլոր բռնկումները մարել են Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի, սպասվում են անձրևներ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ |