22 ապրիլի 2009 - 22:58 AMT
Լրագրողները ենթադրություններ են անում չստուգված, երբեմն էլ կեղծ տեղեկատվության հիման վրա
Տեղեկատվությունը, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է թուրքական եւ ադրբեջանական մամուլում, վկայում է միայն հայ- թուրքական հարաբերությունների արդյունավետության եւ լրիվ փակվածության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Դեմոյանը: Նրա խոսքերով, Zaman թերթում վերջին նշումը հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին «ամիսը մեկ անգամ 24 ժամով» խոսում է միայն այն մասին, որ լրագրողները չստուգված, երբեմն էլ կեղծ տեղեկատվության հիման վրա ենթադրություններ են անում:

Որպես հարաբերությունների կարգավորման ճանապարհին առաջին քայլ` Անկարան Հայաստանին առաջարկում է «թույլատրել ադրբեջանական փախստականներին վերադառնալ ԼՂ շուրջ գտնվող 5 շրջաններ»: Միաժամանակ Անկարան առաջարկել է ԼՂ-ում պահպանել անվտանգության միջանցքը: «Եթե Հայաստանն ընդունի այդ առաջարկները, ապա Թուրքիան առաջին փուլում կբացի սահմանը ամիսը մեկ անգամ: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց եւ անվտանգության գոտիներ ստեղծելուց հետո սահմանը բաց կլինի օրը 24 ժամ»,- գրում է Zaman-ը: