Ինեկոբանկը տոնում է Հաճախորդների միջազգային օրը

Ինեկոբանկը տոնում է Հաճախորդների միջազգային օրը

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին լավ տրամադրություն՝ Ինեկոբանկի բոլոր մասնաճյուղերում։ Բանկային գործարքների իրականացումն օրվա ընթացքում ավելի «քաղցր» է եղել, քանի որ Ինեկոբանկը նշել է Հաճախորդների միջազգային օրը։

Բանկի բոլոր մասնաճյուղերը տարբերվել են տարվա այլ օրերից հատուկ տրամադրությամբ․ թվով 26 մասնաճյուղում՝ Երևանում և մարզերում, Հաճախորդների միջազգային օրվա կապակցությամբ պատրաստվել են հատուկ անակնկալներ բոլոր հաճախորդների համար։

Բանկն իր սիրելի հաճախորդների օրը վերածել է տոնի հյուրասիրության և հետաքրքիր ֆոտոնկարահանման շնորհիվ։

«Ինեկոբանկը մշտապես հետամուտ է եղել հաճախորդամետ քաղաքականությանը և կարևորել իր հաճախորդներին։ Մարտի 19-ին ամբողջ աշխարհը տոնում է Հաճախորդների միջազգային օրը, ուստի Ինեկոբանկը նույնպես նշում է այս տոնը՝ ընդգծելով յուրաքանչյուր հաճախորդի կարևորությունը և գնահատված լինելը։ Այսօր ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Բանկի ծառայություններից օգտվելու և համագործակցելու համար» ,- նշել է Ինեկոբանկի «Հաճախորդի կենսափորձի կառավարման ծառայության ղեկավար» Գոհար Թարխանյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---