ՀՀ-ում ալկոհոլի որոշ արտադրատեսակների տուրքը կկրճատվի

ՀՀ-ում ալկոհոլի որոշ արտադրատեսակների տուրքը կկրճատվի

PanARMENIAN.Net - ԱԺ-ում քննարկվող նախագծով Հայաստանում արտադրվող ալկոհոլի մի շարք տեսակների արտադրության տարեկան տուրքը 15 մլն դրամից կնվազի մինչև 3 մլն դրամ՝ խոսքը վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային և այլ թուրմերի ու մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների մասին է։

Ներկայացնելով նախագիծը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ սահմանվող պետական տուրքն անհամեմատ քիչ է նախկին սահմանաչափից: Նա նշել է, որ դա արվում է ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով։

Նա հայտնել է նաև, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից այժմ հաշվառվում են ծանուցման ենթակա 19 գործունեության տեսակներ, առաջարկվում է դրանցից հանել 6-ը՝ ազատականացնելով ոլորտը, փոփոխել այլ 6-ը, պահպանել 5-ը, ևս մեկն ավելացնել:

Առաջարկվում է ծանուցում ներկայացնելու պահանջը հանել թույլ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, 100,000 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար ևս առաջարկվում է հանել ծանուցման պահանջը:

Առանձնացվել են թորած ալկոհոլային խմիչքներից եւ խմորման նյութերից, էթիլային սպիրտի գործունեությունից վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանք սահմանվել են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ:

Առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---