ՊՆ․ Մառախուղի ժամանակ զինծառայողը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում![]() 21 մարտի 2023 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հաստատել է՝ Սյունիքում զինծառայողը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Նշվում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածքվել, որ Ադրբեջանցիները Սյունիքում տեղի բնակչի են առևանգել։ Տեղեկությունը հաստատել է Գորիսի համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը։ ![]() ![]() Իրանի քաղաքացին հայտնաբերվել և ձերբակալվել է Ժամը 15:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է Նշվում է, որ նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական 2 անգամ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |