Վերսալում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հոգևոր երաժշտության համերգ տեղի կունենա

Վերսալում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հոգևոր երաժշտության համերգ տեղի կունենա

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Վերսալի պալատի արքայական մատուռում՝ հայ և ֆրանսիացի երաժիշտների կատարմամբ, տեղի կունենա «Հայկական ոգին» խորագրով հայ հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Վերսալի պալատի արքայական մատուռում կայանալիք համերգը կազմակերպվելու է՝ Վերսալի պալատի օպերայի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության համագործակցությամբ, որի համար հիմք է ծառայել նախորդ տարվա ապրիլին Վերսալում առաջին անգամ հայ երաժշտարվեստի գոհարները ներկայացրած և մեծ հաջողություն ձեռք բերած բացառիկ համերգը, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Հայկական ոգին» խորագիրը կրող համերգի ընթացքում ելույթ կունենան Վերսալի պալատի արքայական օպերայի նվագախումբը՝ Ստեֆան Պլևնիակի ղեկավարությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Սուրբ Խաչ» երգչախումբը՝ Շահե Քեշիշյանի խմբավարությամբ, ինչպես նաև տաղանդաշատ հայ քանոնահար Նարեկ Կազազյանը, միջազգային հռչակ վայելող ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մենակատար՝ դուդուկահար, շվիահար Հելբերտ Ասատրյանը։

Համերգի ընթացքում կհնչեն հայ հոգևոր երաժշտության գոհարները, դրանց թվում՝ Մաշտոցյան շարականները, հայկական ժամերգության Կոմիտասի մշակումները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---