Իրանի ԱԳ փոխնախարար․ Օտարերկրյա ուժերն այս տարածաշրջանում այլ հեռանկարներ են հետապնդում

Իրանի ԱԳ փոխնախարար․ Օտարերկրյա ուժերն այս տարածաշրջանում այլ հեռանկարներ են հետապնդում

PanARMENIAN.Net - Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ տարածաշրջանի երկրներն են, որ խաղաղության և կայունության երաշխավորն են, իսկ օտարերկրյա ուժերն այս տարածաշրջանում այլ հեռանկարներ են հետապնդում։

«Երեկ և այսօր շատ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, նաև ՀՀ արտգործնախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծեցինք, որ Իրանը հաստատուն գործընկեր է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Նաև ընդգծեցինք, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղության և կայունության երաշխավորն են, իսկ օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող ապահովել խաղաղություն՝ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում»,-նշել է Բաղերին, գրում է «Փաստինֆոն»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդմեջ սահմանային իրավիճակը սրելուն ու շարունակվող ագրեսիվ հռետարաբանությանը, ապա Իրանի փոխարտգործնախարարը արձագանքել է. «Ենթադրում եմ՝ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ կընտրեն երկխոսության տարբերակը հարցերի լուծման համար։ Իրանն իր ամբողջ պոտենցիալը կօգտագործի՝ խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին լուծում տալու համար»։

Բաղերին հույս է հայտնել, որ տարածաշրջանի ժողովուրդների համար կլինի խաղաղություն։

Այցի նախօրեին իրանցի նախարարը գրառում էր արել՝ նշելով․ «Նոր տարվա առաջին իսկ օրը մեկնարկեց դիվանագիտական համակարգի արագընթաց շարժով, որը կենտրոնացած է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթության վրա։ Երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան հայ պաշտոնակցիս հրավերով»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---