Միրզոյան․ Նոր ագրեսիայի վտանգ կա և ՀՀ դեմ, և Լեռնային Ղարաբաղի

Միրզոյան․ Նոր ագրեսիայի վտանգ կա և ՀՀ դեմ, և Լեռնային Ղարաբաղի

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիայի վտանգ մշտապես կա, և ՀՀ դեմ, և Լեռնային Ղարաբաղի։

Միրզոյանն այդ մասին ասել ՝է՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին՝ էսկալացիայի վտանգի մասին, «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ավելի շատ է դիմում սադրիչ գործողությունների»:

«Այո', ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից»,-ասել է նա:

Ավելի վաղ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգի մասին խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ն կանգնած է նոր լայնածավալ պատերազմի եզրին, ասել է, որ շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։

«Տեսնում ենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունը և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է։ Կարծում եմ, այո, շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե ԼՂ-ում։ Իմ եզրակացությունն Ադրբեջանի հռետորաբանությունից է»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ կան նաև այլ տվյալներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---