Փաշինյան․ Նոր էսկալացիա չի լինի՝ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս տարբերակին

Փաշինյան․ Նոր էսկալացիա չի լինի՝ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս տարբերակին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի՝ միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս տարբերակին։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի՛ լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս տարբերակին»,-ասվում է գրառման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 23-ի նիստում, անդրադառնալով Երասխում հակառակորդի կրակոցից հայ զինծառայողի սպանությանը, ասել է, որ Արշակ Սարգսյանը սպանվել է «ադրբեջանական կողմից նպատակային կրակոցով»։Նա տեղի ունեցածը որակել է հրեշավոր սադրանք՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն ակնհայտ փաստի վրա, որ «Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»:

Նա նշել է նաև, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին ունեցած ելույթում բացահայտ, բառացի ասել է, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում՝ ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու: «Ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու»,- սա բառացի մեջբերում է Ադրբեջանի նախագահի խոսքից: Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում դժվար է որակել․-ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---