Պատելը՝ Փաշինյանի գրառման մասին․ ԱՄՆ-ն բարձր է գնահատում այդ ուղերձը

Պատելը՝ Փաշինյանի գրառման մասին․ ԱՄՆ-ն բարձր է գնահատում այդ ուղերձը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Twitter-յան գրառմանը, նշել է, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում այդ ուղերձը։ Պատելը նաև կիսվել է Փաշինյանի գրառմամբ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, որը հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ընդունված համատեղ պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի՛ լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս տարբերակին»,-ասվում է Փաշինյանի գրառման մեջ։

Պատելը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերաբերյալ բանակցություններին աջակցելու գործին։

«Մենք ոգևորված ենք Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։ Մենք շատ բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձն այդ առաջընթացի վերաբերյալ»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---