23 ապրիլի 2009 - 00:44 AMT
Հայաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ)ջանադրաբար պայքարում են կոռուպցիայի դեմ
Այսօր Երեւանում USAID-ի աջակցությամբ բացվել է «ՀԿ տոնավաճառ»` «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիր» թեմայով: Կոռուպցիայի կրճատմանն ուղղորդված ծրագրեր ներկայացրել է 24 կազմակերպություն: Միջոցառման մասնակիցները, հյուրերը, մասնավորապես, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն օրվա վերջում պետք է քվեարկեին իրենց դուր եկած երեք ամենաարդիական ծրագրերի օգտին:

Ներկայացնելով իր ծրագիրը, «Արեգ» գիտամշակութային կենտրոնի անդամ Մարինա Ղազարյանը նշել է, որ իրենց գաղափարն ուղղորդված է կոռուպցիայի հնարավոր հետեւանքների մասին հասարակությանը, մասնավորապես, երիտասարդությանը տեղեկացնելուն: Մեկ այլ ծրագրի հեղինակ, ՀՀ հանրային հեռուստատեսության լրագրող Արտակ Վարդանյանը հայտարարել է, որ հաջողության դեպքում Հայաստանի հանրային հեռուստաալիքով ամիսը մեկ անգամ հատուկ հետաքննչական ռեպորտաժ կհեռարձակվի կոռուպցիայի մասին:

Միջոցառման վերջում հայտարարվել են հաղթող կամզակերպությունների անունները: Առաջին տեղը զբաղեցրել է Բժշկական համալսարանը, երկրորդ տեղը` Երեխաների «Աստղիկ» ասոցիացիան, երրորդ տեղը` Երիտասարդների աջակցության կենտրոնը, չորրորդը` Հանրային հեռուստաալիքի «Բանաձեւ» ծրագիրը: