Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը24 մարտի 2023 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Տասը տարի առաջ Ակբա բանկը ստեղծել է ֆինանսական կազմակերպություններին ոչ այնքան հատուկ նախաձեռնություն, որի նպատակը բանկի գործընկերներին, հաճախորդներին ու հետագայում նաև ոչ հաճախորդներին հավելյալ արժեքի փոխանցումն է։ «Փոքր և միջին ձեռնարկությունների համար Ակբա բանկի անվճար բիզնես դասընթացները եղել են ոչ թե բիզնես պրոյեկտ, այլ սոցիալական պատասխանատվություն։ Համախոհներով մտածում էինք՝ ինչո՞վ կկարողանանք օգտակար լինել բիզնես համայնքին։ Սա է ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացների կազմակերպման և իրականացման հիմնական գաղափարը, որը փայլուն իրականացնում ենք»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։ Թարմացված հարթակում հնարավոր է ծանոթանալ ՓՄՁ-ների համար առաջիկա բիզնես դասընթացների ժամանակացույցին, միջոցառումներին, ինչպես նաև օգտվել ուսումնական բազմաթիվ նյութերից ու բիզնեսի կառավարման համար օգտակար ձևանմուշներից։ Բիզնեսներին առավել շատ օգտակար լինելու համար բանկի Acba Business Partner ենթաբրենդի ներքո Ակբան մեկնարկել է նոր նախաձեռնություն՝ Acba⠀Business⠀Club-ը, որի նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ բիզնեսը կկարողանա նոր խթան հաղորդել Հայաստանում գործարարության զարգացմանը, նաև համագործակցության ավելի մեծ հնարավորություններ ու նոր հեռանկարներ կստեղծվեն ի նպաստ Հայաստանի տնտեսության։ Ակբա բանկը Հայաստանի ֆինանսական համակարգում առաջինն է, որը ՓՄՁ-ների զարգացման համար 2013 թվականին մեկնարկեց և մինչև օրս շարունակում է անվճար բիզնես դասընթացների շարքը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |