Ռուս խաղաղապահները հրադադարի խախտման 3 դեպք են գրանցել

Ռուս խաղաղապահները հրադադարի խախտման 3 դեպք են գրանցել

PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի 3 խախտում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը տվյալ փաստի առնչությամբ քննություն են անցկացնում։

Պարեկություն է իրականացվել երեք երթուղով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։

Ռուս խաղաղապահ զորակազմն ապահովել է հումանիտար բեռով ավտոշարասյան անցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմը մարտի 23-ին հրադադարի պահպանման ռեժիմի խախտում է գրանցել Շուշիի շրջանում:

Մարտի 23-ին և 24-ի առավոտյան, ադրբեջանական մարտական դիրքերից տարբեր տեսակի ու տրամաչափի զինատեսակներով թիրախավորել և կրակ են բացել Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի խաղողի այգիներում էտման աշխատանքներ իրականացնող մի խումբ քաղաքացիների ուղղությամբ:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---