Ջորկաեֆ եղբայրները Երևանում են` աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին25 մարտի 2023 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբոր հետ ժամանել է Հայաստան, որպեսզի ներկա գտնվի Թուրքիայի հետ մարտի 25-ին կայանալիք խաղին, հայտնում է Sputnik Արմենիան։ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, Instagram-ի stories բաժնում լուսանկարներ է հրապարակել օդանավակայանից և գրառում արել։ «Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»,–գրել է նա։
Ավելի ուշ Ջորկաեֆը տեսանյութ է հրապարակել նաև Հանրապետության հրապարակից` փաստելով, որ իրենք արդեն Երևանում են։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին` ժամը 21:00-ին։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |