ՆԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Հաւք» ԱԹՍ մրցույթին

ՆԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու «Հաւք» ԱԹՍ մրցույթին

PanARMENIAN.Net - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Սաթենիկ Մնացականյանին, Արման Պողոսյանին և Վահան Վարդանյանին, որոնք ներկայացրել են «Հաւք» ԱԹՍ մրցույթի նպատակն ու անցկացման մանրամասները։

Փոխնախարարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որոնք միտված են բարձրացնել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը: Նա նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու ծրագրին։

Հանդիպմանը քննարկվել են մրցույթի անցկացմանն ու համագործակցությանը վերաբերող հարցեր։

«Հաւք» մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարար միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի կիրառման միջոցով լուծումներ առաջարկելը:

Մրցույթն անցկացվում է երեք անվանակարգում՝ դպրոցական, սիրողական և մասնագիտացված։ Մասնակից խմբերին, համապատասխանաբար, առաջադրվում են պարզ, միջին և բարդ խնդիրներ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---