Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին․ Կա ապագա![]() 27 մարտի 2023 - 10:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, գրել է, որ ապագա կա։ ԿԸՀ-ն հրապարակել է մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել է «Քաղաքացիական պայմանագիրը»։ «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը և Կա՜ Ապագա»,-գրել է նա։ Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 49.63%-ը կամ 22880 քաղաքացիներից 11,356-ը։ Անի համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 62.01%-ը կամ 15,918 անձանցից 9870-ը։ Երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների 54.71%-ը կամ 21,226 անձ։ ![]() ![]() Խումբը կքննարկի նաև փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարությունը Նա կմասնակցի Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի նիստին «Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,-գրել է նա Նա կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |