Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել․ ՊԲ-ն կանխել է![]() 27 մարտի 2023 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Մարտի 27-ին` ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։ ![]() ![]() Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |