25 հունիսի 2002 - 20:21 AMT
«AMNESTY INTERNATIONAL» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Amnesty International» միջազգային իրավապահ կազմակերպությունը անհանգստություն է հայտնել ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում մի շարք երկրների հետ ԱՄՆ ռազմական համագործակցության կապակցությամբ: Այդ երկրների ցուցակում է նաեւ Ադրբեջանը: Անհանգստությունը, մասնավորապես, պայմանավորված է նրանով, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Վաշինգտոնը մեծ քանակությամբ զենք է հանձնել այն երկրներին, որոնք հատուկ ուշադրություն չեն դարձնում մարդու իրավունքների պաշտպանմանը եւ որտեղ կանոնավոր խախտվում են մարդու իրավունքները: Նախօրեին այդ իրավապահ կազմակերպությունը կոչ է արել«մեծ յոթյակի» երկրներին խստորեն հսկել զենքի հանձնման գործընթացը այն երկրներին, որտեղ կան մարդկային զոհերով ուղեկցվող լուրջ իրավախախտումներ: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: