Հաղթանակի կամրջի վերանորոգումը նախատեսվածից շուտ կավարտվի27 մարտի 2023 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հաղթանակի կամրջի նորոգման աշխատանքները, բացառությամբ լուսավորության, նախատեսվածից շուտ կավարտվեն՝ հունիսին։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման բաժնի պետի ԺՊ Խորեն Գրիգորյանը: Կամրջի մայթերի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են փետրվարի 20-ին։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 5-ին։ Գրիգորյանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվում։ «Մի կողմում սալիկապատման աշխատանքները գրեթե ավարտվել են, մյուս կողմում ջրի խողովակներ կան անցնող։ Հարցեր են առաջացել «Վեոլիա ջուր» ընկերության հետ՝ փորձում ենք հասկանալ, եթե խողովակները փոխելու ենթակա են, փոխվեն, նոր սալիկապատենք։ Սպասում ենք նրանց պատասխանին»,– նշեել է նա։ Այժմ Հաղթանակի կամրջի մայթերը և երթևեկելի առաջին գոտիները փակ են։ Առաջարկվում է օգտվել Իսակովի պողոտայի սկզբնամասում գոյություն ունեցող ստորգետյա անցումից, ինչպես նաև Իսակովի պողոտայի և Արգիշտիիփողոցի հատման խաչմերուկում գոյություն ունեցող հետիոտնային անցումից, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի փողոցի ստորգետնյա հետիոտնային անցումից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |